Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ընտրությունների արդյունքում ժողովրդի քվեներով ստացած մանդատը հնարավորություն է տալիս կառավարությանը բանակցելու ԼՂ խնդրի կարգավորման շուրջ և փնտրելու խաղաղ կարգավորման ձևաչափը. «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Կառավարությունն ընտրությունների միջոցով արտահայտում է ժողովրդի կամքը: Եվ այդ կամքի՝ ընտրությունների արդյունքում տրված մանդատի հիման վրա է կառավարությունն իր վրա վերցրել պատասխանատվությունը: Դուք պատկերացնում եք, որ երբ վարչապետն ասում է՝ ժողովուրդն է պատասխանատու, ժողովո՞ւրդը պիտի գնա, բանակցի»,- նշեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս եք պարզելու ժողովրդի տեսակետը, Մնացականյանն արձագանքեց. «Մենք չունենք ձևեր՝ հասկանալու ինչպես է աշխատում մեր հասարակական կարծիքը, առավել ևս` հասարակության, որն ինստիտուցիոնալ առումով շատ զարգացած է, քան երբեմն մեզ թվում է»:
Ըստ նրա՝ հաճախ ենթադրվում է, թե մի գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել, նման բան չի կարող լինել:
Հարցին՝ առաջիկայում վարչապետը Բրյուսելում է լինելու, հնարավո՞ր է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մակարդակով հանդիպում ԼՂ հարցով, ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ որևէ ծրագրված բան չկա:
Ճշտող հարցին` իսկ ոչ պաշտոնակա՞ն, եղավ հետևյալ արձագանքը. «Գիտեք` ինչպես, երբ նույն տեղում են գտնվում, կտեսնեն: Բայց ծրագրված չէ»: