|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ճապոնիայի նոր կայսր Նարուhիտոն գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել ճապոնացիների առջև: Այս մասին տեղեկացնում է Коммерсант-ը:
«Ես խորապես շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների համար: Աղոթում եմ, որ առողջ և երջանիկ լինեք: Աղոթում եմ նաև, որ մեր երկիրն այլ երկրների հետ շարունակի խաղաղության ձգտել և հասնել մեծ բարգավաճման»,- նշել է կայսրը:
Նոր կայսրը հանրությանն է ներկայացել թագաժառանգ Ակիշինոյի և կայսերական ընտանիքի այլ անդամների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին մայրաքաղաք Տոկիոյի կայսերական պալատում կայացել է երկրի նոր կայսր Նարուհիտոյի գահակալության արարողությունը: Նրա հայրը՝ կայսր Ակիհիտոն, գահը թողել է օրեր առաջ`ապրիլի 30-ին: Գահից վաղաժամ հեռանալու մասին նա հայտնել էր դեռևս 2016 թվականին: