Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազատ խոսքը կարող է լինել նաև ցնցող, բայց դա բացառություն պիտի լինի. լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը`անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք այս պահին ազատ է մամուլը Հայաստանում:
Նա բացատրեց. «Հիմա, երբ դուք կարդում եք մամուլը, որքանո՞վ է ցնցող խոսքը, որքանո՞վ է այն սթրեսի մեջ պահող: Երբ կարդում եք մամուլը, ինչպիսի՞ զգացողություն ունեք: Արդյո՞ք մամուլում հրապարակումները համապատասխանում են իրականությանը: Արդյո՞ք այդ հրապարակումների վերնագրերը համապատասխանում են տեքստի բովանդակությանը: Դրանք ի՞նչ նպատակ են հետապնդում: Տեսեք, ես այսօր մամուլի ասուլիս եմ տվել, որը վերաբերում է առաջին եռամսյակին: Որևէ հարց եղա՞վ դրա վերաբերյալ: Չեղավ: Մամուլին լրիվ այլ բան է հետաքրքրում: Նրան հաշվետվությունը չի հետաքրքրում: Եթե ես հաշվետվությամբ հանդես չգայի, նույն հարցերը տրվելու էին: Որպես այս երկրի քաղաքացիներ`նորմա՞լ է այս իրավիճակը: Բավարարո՞ւմ է մամուլի այս վիճակը ձեզ: Ամենալավ հարցը նա է, որ ամենաշատն է ցնցում: Այսպիսի ընկալում չկա՞ արդյոք ձեզ մոտ: Ես բոլորովին մամուլից նեղացած չեմ, բայց այս խնդիրները դուք տեսնում եք, թե՞ ոչ: Մամուլը կոչված է`ապահովելու արտահայտվելու ազատության և խոսքի ազատության բաղադրիչը, և բիզնեսը` շահույթ կամ եկամուտ ստանալը, ընդամենը այդ տեղեկատվության հոսքին աջակցող է: Սա չէ հիմնական նպատակը, սա միջոց է: Գուցե ամբողջ աշխարհում է այդպես, բայց իրավունքի տեսակետից` ազատ մամուլը հասարակությանը պետք է ծառայի: Խնդիր չե՞ք տեսնում, ասենք, մամուլի օրգանների աղբյուրների հրապարակայնացման հետ կապված: Ազա՞տ է այդ առումով մամուլը: Ինչո՞ւ չեն հրապարակում աղբյուրներն ամբողջությամբ: Խոսքը ֆինանսական աղբյուրների մասին է`կապված թափանցիկության հետ: Այսօր անգամ այս ասուլիսին մենք տեսանք այդ դրսևորումները`տրամադրելով այն լրիվ հարակից թեմաներին»: