|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անանուն մնալը մարդու իրավունքներից մեկն է, և կան նույնիսկ մշակված միջազգային չափանիշներ ու ուղեցույցներ առցանց անանուն մնալու մշակույթի մասին. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա հայտնեց, որ տեղյակ է բոլոր հանրային քննարկումներից ու գիտի մտահոգությունները: «Այս հարցն անմիջականորեն գտնվում է մեր ուշադրության ներքո: Ատելության խոսքը, բռնության կոչերը, վիրավորանքը, սպառնալիքը հիմնականում տարածում են ֆեյք օգտատերերը: Երբ մեզ դիմում են, մենք դրանք ուղարկում ենք ոստիկանություն կամ դատախազություն` քրեական հետապնդում նախաձեռնելու առաջարկով: Բայց դա էլ արդյունավետ չի աշխատում, քանի որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնաբերելու մեխանիզմներն էլ արդյունք չեն տալիս»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է այս խնդրի հետ կապված` վարչապետի հանձնարարականին, ՄԻՊ-ը նշեց, որ ԱԱԾ-ի պես փակ կառույցը նման հարցում լայնորեն ներգրավելը կարող է նաև խնդիրներ հարուցել խոսքի ազատության ոլորտում:
«Յուրաքանչյուր մարմին պետք է զբաղվի ըստ իրավասության: Նշեցի, որ մենք աշխատում ենք ոստիկանության հետ, դատախազության հետ»,- նշեց նա` միևնույն ժամանակ նշելով, որ խոսքի ազատությունը պետք է ամուր պաշտպանված լինի, և մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու միջազգային իրավունք: