Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե նախկին իշխանության օրոք գործունեություն ծավալած օլիգարխներից քանիսն են վճարել իրենց գործունեությունը շարունակելու համար, ինչին ՊԵԿ ղեկավարն արձագանքեց. «Նախ` պետք է բնորոշում տանք` օլիգարխն ով է: Կարծում եմ՝ մենք հիմա օլիգարխ չունենք: Կարող է տարօրինակ հնչել, բայց օլիգարխն այն անձն է, որը իշխանական լծակները, կապիտալն օգտագործելով, զարտուղի բաներ է անում: Նախկին օլիգարխների ցուցակը տվեք, ես ասեմ՝ ով ինչ վարքագիծ է դրսևորել»։
Հակադարձմանը, որ մամուլում այս առումով խոսվում էր Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի մասին, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Արտակ Սարգսյանը նախկին օլիգա՞րխ է` ձեր կարծիքով, լավ: Նրանց գործունեությունն ինչպես նախկինում, համենայն դեպս` ոչ շատ վաղ անցյալում, այնպես էլ հիմա նույն շրջանառությունն է ապահովել։ Պետք է ասեմ, որ SAS սուպերմարկետների ցանցը, օրինակ, ՀԴՄ տրամադրելու առումով առաջամարտիկներից մեկն է: Իսկ եթե ձեզ հետաքրքրում են Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, ապա, հավաքական առումով, նրանք ավելի շատ հարկ են վճարել, քան նախորդ ժամանակաշրջաններում: Ուղղակի ճիշտ բիզնեսների համախումբ պետք է վերցնեք, քանի որ բիզնեսները տրոհվել են՝ գործելու համար ավելի թափանցիկ»։