կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-09 23:16
Աշխարհ

Հնդկաստանը պակիստանյան անօդաչու է խոցել

Հնդկաստանը պակիստանյան անօդաչու է խոցել
Հնդկաստանի ռազմա-օդային ուժերը այսօր Պակիստանի տարածքից թողած անօդաչու են խոցել: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 
Երկու հարևան երկրների` Հնդկաստանի ու Պակիստանի միջև հարաբերությունները լարվեցին երջին շաբաթների ընթացքում: Դրա պատճառ դարձավ մահապարտ ահաբեկչի հարձակումը Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում գտնվող ոստիկանական զորքերի վրա: Այդ  միջադեպի պատճառով զոհվեց 45 մարդ: այդ հարձակման պատասխանատվությունը իր վրա վերցրեց մի զինված խմբավորում, որի  ղեկավարը, ըստ Հնդկաստանի պաշտոնական շրջանակների, գտնվում է Պակիստանում:Այնուհետ Հնդկաստանը մեղադրեց Պակիստանին ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու մեջ: Իսլամաբադը հերքեց այդ մեղադրանքները, համարելով դրանք անհիմն: