կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-02-21 17:58
Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են.

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի ցերեկը սպասվում են տեղումներ: