կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-24 20:00
Առանց Կատեգորիա

Իշխանությունը նախապատրաստվում է փակել անցանկալի լրատվամիջոցները. Վահան Իշխանյան

Իշխանությունը նախապատրաստվում է փակել անցանկալի լրատվամիջոցները. Վահան Իշխանյան

Ֆեյսբուքյան իր էջում լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը գրել է.

«Իշխանությունը նախապատրաստվում է փակել անցանկալի լրատվամիջոցները։ ««Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է. «Ապատեղեկատվությունը պետք է պատժվի: Խստագույնս պատժվի: Ապատեղեկատվությունն արդեն դառնում է ազգային անվտանգության խնդիր»:

Սա Նիկոլ Փաշինյանի օգոստոսյան հանձնարարականի կատարումն է, հիշենք վարչապետի խոսքը օգոստոսի 17-ի հանրահավաքում՝ խոսելուց առաջ մտածեք, թե չէ ձեզնով կզբաղվի ԱԱԾ-ն։

Այսպիսով, ապատեղեկատվություն տարածելու իրավունք ունեն միայն իշխանության աջակից լրատվամիջոցները՝ «Հայկական ժամանակը», որ հենց վերջրս ապատեղեկատվություն տարածեց, թե Արցախում միասեռականի են ծեծել, Հանրային հեռուստատեսությունը, որ երկու օր առաջ մի ժամից ավել ապատեղեկատվություն էր տարածում՝ հեռարձակելով Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» պրոպագադիստական հոլովակը (որում տեղ գտած կեղծիքների մասին տե՛ս inknagir.org֊-ում «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը», այդ կեղծիքներից մեկը խնդրեմ՝ իբր ոստիկաններից մեկը ինքն իրեն սպանել է, մյուսին էլ ոստիկաններն են սպանել), եւ ամենակարեւորը՝ ամենագլխավոր ապատեղակատվություն տարածողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ մեկ հայտարարում է, թե դատարանների վրա այլեւս ճնշում չկա, մեկ էլ պարզվում է, որ բանուգործ թողած դատարան ճնշելով է զբաղված, վերջին ապատեղկատվությունը՝ թե Բոլտոնի հետ հեռախոսազրույցում տարածաշրջանին վերաբերող հարցեր են քննարկել եւ իբր Արցախի հարցին չեն անդրադարձել, կարծես հպարտ քաղաքացիները այնքան էշ են, որ կկարծեն, թե Արցախը ոչ թե տարածաշրջանում է, այլ Չուկոտկայում։ Եվ, ընդհանարպես, Փաշինյանի ելույթների մեծ մասն ապատեղեկատվություն է՝ սկսած հեղափոխության առաջին օրերից, երբ սիրո ու հանդուրժողականության կոչը պարզվեց ապատեղեկատվություն էր՝ երկիրը սեւերի ու սպիտակների բաժանելուց հետո։

Թեւոսյանի խոսքում ոչ մի նորություն չկա, բռնապետությունը սկսում է հենց սկզբունքից, որ էն ինչ կարելի է յուրայիններին, արգելվում է հակառակորդներին։ Բայց մի նորություն կա. նոր իշխանություններին լեգիտիմությունը իրավունք է տվել ցինիկաբար ասել այն, ինչ նախկինները ամաչում էին ասել»։