|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գազարի հյութը կարող է վնաս հասցնել օրգանիզմին: Պարզվում է` այն կարող է հանգեցնել սննդային թունավորման` գլխացավ, սրտխառնոց, փսխում ախտանշաններով. գրում է Российская газета-ն:
Նման եզրահանգման են եկել բժիշկները` հետազոտելով եւ համադրելով բազմաթիվ փորձերի արդյունքներ: Ըստ նրանց` հյութի հիմնական բաղադրիչը` բետա-կարոտինը կարող է փոխել դեմքի գույնը: Գազարի հյութի մեծ քանակությունն առաջացնում է թուլություն, քնելոււ ցանկություն, այդ պատճառով ամենաօպտիմալ տարբերակը շաբաթական 2-3 անգամ` մոտ 250 գրամ խմելն է:
Բժիշկները խորհուրդ են տալիս զգույշ լինել հատկապես քրոնիկական հիվանդություններ ունեցողներին, օրինակ` շաքարախտով, գաստրիտով, ստամոքսի խոցով հիվանդներին: