կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-28 15:48
Քաղաքական

ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը նշանակվել է Վատիկանում ՀՀ դեսպան

ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը նշանակվել է Վատիկանում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով  ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը նշանակվել է Վատիկանում ՀՀ դեսպան: Այս մասին  հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»:

Ստորև  նորանշանակ դեսպանի կենսագրությունը.

 Կարեն Նազարյանը ծնվել է 1966թ. քաղաք Երևանում: 

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանը և Մոսկվայի դիվանագիտական ակադեմիանը: Մասնագիտությամբ արևելագետ է, միջազգային հարաբերությունների մասնագետ:

Դիվանագիտական գործունեությունը

1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)

1993-1994թթ. Համատեղության կարգով ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ

1996-2002թթ. ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և միջազգային այլ կառույցներում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ

2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ

2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան, Թեհրան

2009-2014թթ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ, Նյու Յորք

2014թ. մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:

2015-2017թթ. ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող: Ներկայումս նախագահում է հայ-հունական և հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովները:

2018թ․ հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։

1992թ.-ից ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել Է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին: 1996թ.-ից ի վեր ՄԱԿ-ի, հովանու ներքո անցկացվող և միջազգային այլ կազմակերպությունների ԵԽ և ԵՄ կողմից հրավիրված համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար:

Իր դիվանագիտական աշխատանքի ընթացքում ընտրվել է`

2000թ. Խոշտանգումների և դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնև

2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան

2009-2011թթ. ՄԱԿ-ի Տնտեսական սոցիալական խորհրդի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ և 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք

2012-2013թթ. ՄԱԿ-ի Կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք: