Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նպատակն արդարացնում է միջոցները, մեր և քաղաքային նախորդ իշխանության նպատակները տարբեր են. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը` անդրադառնալով հարցին` ինչո՞ւ են ավելացել քաղաքապետարանի աշխատակիցների արտասահմանյան գործուղումների ծախսերը, և արդյո՞ք դա չի առաջացնի երևանցիների դժգոհությունը, քանի որ նախկին իշխանությունների ամեն մի որոշումից նրանք դժգոհում էին:
«Ներկայացման և մատուցման խնդիր է: Այդ բյուջեն նախատեսված է Երևանի քաղաքապետի, ավագանու անդամների կողմից ինչպես քույր, այնպես էլ ոչ քույր քաղաքներ այցելությունների համար: Դրանց տակ հստակ դրված է ծրագիր, որևէ մեկը ինքնանպատակ չի գործուղվելու: Ես կարծում եմ` կա այն վստահությունը, որ այս միջոցներին վերաբերվելու ենք որպես մեր սեփական, անձնական միջոցների` դրանց ծախսման ասպեկտում, ուստի հաստատապես իմ գրպանից չեմ տա մեկին գումար, որ գնա շրջագայի և գա, ասի`շնորհակալություն»,- նշեց փոխքաղաքապետը:
Հարցին` երևանցիներին հարցրե՞լ են դրա մասին, նա պատասխանեց, որ երևանցիներին հարցնելու ֆորմատը պահպանվել է` բյուջեն դրվել է հանրային քննարկման: «Երևանցիները` թվով 40 հոգի, ցանկություն են հայտնել մասնակցել քննարկումներին: Այդ հանդիպման ժամանակ բոլոր հարցերը բարձրացվել են, այլ ֆորմատ, քան քաղաքացիների կարծիքը հարցնելու հանրային քննարկումներն են, հորինված չէ: Այս հարցի վերաբերյալ ևս պարզաբանում տրվել է հանրային քննարկման ժամանակ»:
Սարգսյանն ասաց, որ այս մասով բյուջեն ավելացնելու երկու գործոն կա: «Հաշվի առնելով քաղաքային նոր իշխանության գործոնը` քաղաքներից հրավերները շատ են: Երկրորդ գործոնն այն է, որ այս բյուջեն բացառապես ծախսվելու է մեզ հետ համագործակցող այլ մայրաքաղաքների և քաղաքների հետ դրամաշնորհային բանակցություններ կազմակերպելու և իրականացնելու համար»,- ասաց նա և օրինակ բերեց, որ վերջերս Ֆրանսիայի պատվիրակության այցելությունն էր Հայաստան` ի պատասխան Երևանի քաղաքապետի` Ֆրանսիա կատարած այցի, և այն քաղաքին տվեց բավականին մեծ բյուջե` դրամաշնորհի տեսքով: