|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ըստ Greenpeace միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի` Թուրքիայում 2016-2018 թթ. ընթացքում օդի աղտոտվածության պատճառով մահացել է 52.000 մարդ. հաղորդում է T24.com.tr կայքը:
Զեկույցում նշված է, որ աշխարհում ամեն 10-ից 9-ը չի շնչում մաքուր օդ: Իսկ Եվրոպայում ամենաաղտոտված 10 քաղաքներից 8-ը գտնվում են Թուրքիայում:
Greenpeace կազմակերպությունը հունիսի 5-ին Շրջակայքի համաշխարհային օրվա կապակցությամբ առկա խնդիրների վրա ուշադրություն գրավելու նպատակով զեկույց է պատրաստել, որում նշվում է, որ օդի աղտոտվածության գլխավոր պատճառն ածուխի կիրառումն է: Չինաստանում օդի աղտոտվածության պատճառով կյանքի միջին տևողությունը նվազել է 3 տարով: Այնտեղ օդի աղտոտվածությունից տարեկան մահանում է մոտ 670.000 մարդ, իսկ Հնդկաստանում` 80-115.000 մարդ, Եվրոպայում` 23.000, ԱՄՆ-ում` 13.200: