|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Չնայած Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակին` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայի 6 խոշոր քաղաքներից 4-ում` Իզմիրում, Անկարայում, Ադանայում և Այդընում, պարտություն է կրել: Հաղթել է միայն Բուրսայում: Իսկ Ստամբուլում դեռևս շարունակվում են հաշվարկները: ԱԶԿ թեկնածու Բինալի Յըլդրըմի և Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի միջև ձայների տարբերությունը կազմել է 3.870 քվե: Ըստ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի` ցուցանիշները դեռևս վերջնական չեն:
Էրդողանի իշխանության գալուց հետո սա առաջին դեպքն է, երբ իշխանության համար կարևոր Ստամբուլ քաղաքում նա նման չնչին առավելություն է ստացել: