Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական հաղորդումներին ինձ չեն հրավիրում՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ ճեպազրույցների ժամանակ բողոքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Լրագորղները հակադարձեցին՝ հենց այդ պահին էլ բոլոր լրատվամիջոցները նկարահանում են Մարուքյանին՝ ի՞նչ նկատի ունի ասելով, որ չեն հրավիրում։
Էդմոն Մարուքյանը մի քանի լրատվամիջոցի անուն տվեց, որոնք իրեն կա՛մ չեն հրավիրել, կա՛մ անցանկալի հարցեր են տվել։
«Բա չասե՞նք, սիրելի ընդդիմադիր ուժեր, ձեր սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններում դուք փակել եք մյուս ընդդիմադիրների եթերը, բա որ գաք իշխանությա՞ն՝ ինչ եք անելու»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Ընդդիմադիր հեուստաընկերություններից մեկի լրագրողը հենց այդ պահին էլ նրան հրավիրեց եթերի և վստահեցրեց, որ Մարուքյանն ինքն է միշտ մերժում հրավերները։
Ընդ որում, Մարուքյանը մերժում է ոչ միայն լրատվամիջոցների հրավերները, այլև ընդդիմադիր ուժերի բազմաթիվ հրավերները՝ մասնակցելու, ասենք, Շուշիի վերադարձի պահանջով հանրահավաքին, ընդդիմության կազմակերպած բազմաթիվ ակցիաների։ Մարուքյանին հրավեր է ուղարկվում թե՛ կուսակցությունների անունից, թե անձամբ տարբեր գործիչների, բայց նա նախընտրում է չմասնակցել ընդդիմադիր որևէ միջոցառման, և նրա բողոքը, թե իրեն չեն հրավիրում, փաստորեն, շղարշ է՝ ծածակելու համար իր խուսանավումները։
Մանրամասն՝ տեսանյութում․