|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ եւ նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածության մասին տեղեկությունները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարի մասնակիցների հրավերներն արված են եղել ընտրողական սկզբունքով, միայն վարչապետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո:
Այն ազատամարտիկները, ովքեր ասոցացվում էին նախորդ ռեժիմի հետ, մեծամասամբ չէին էլ հրավիրվել: Փաստացի այդ կերպ անտեսվել են այդ մարդկանց՝ պետության առաջ մատուցած ավանդն ու ծառայությունները՝ ելնելով բացառապես կուսակցականությունից կամ քաղաքական հայացքներից:
Ըստ որոշ ԵԿՄ-ականների, Միքայելյանն ու իր թիմակիցները եւս նախկինի պես փորձում են ԵԿՄ-ն ամեն ձեւով «հարմարեցնել իշխանությունների ստանդարտներին»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: