Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի խորհրդարանը հաստատել Է նորացված կանոնակարգը, որի համաձայն օրենսդիր մարմինը Քութայիսից (Իմերեթի տարածաշրջան) կտեղափոխվի Թբիլիսի: Ուղղումների օգտին քվեարկել են խորհրդարանում ներկայացված 150 պատգամավորներից 77-ը: Երկուսը դեմ են արտահայտվել:
Կանոնակարգում ուղղակիորեն ամրագրված Է, որ խորհրդարանի գտնվելու վայրը Թբիլիսի քաղաքն Է, եւ նշված Է օրենսդիր մարմնի հին շենքի հասցեն, որտեղ 2012 թվականից չԷր կարելի լիագումար նիստեր անցկացնել: Ուղղումները ուժի մեջ կմտնեն Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ դեկտեմբերի 16-իննշանակված պաշտոնակալման արարողությունից հետո:
Խորհրդարանը 2012 թվականին Քութայիս Էր տեղափոխվել Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված ուղղումների հիման վրա, որոնք մտցվել Էին այն ժամանակ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ:
2017 թվականի վերջին Վրաստանում ընդունվեցին Սահմանադրության նոր ուղղումներ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքում այլեւս ամրագրված չԷ, որ խորհրդարանը պետք Է նիստեր գումարի Քութայիսում: