|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը հունիսի 8-10-ը Վրաստանի Քութայիս քաղաքում մասնակցել է միջազգային մրցումների և նվաճել են 5 մեդալ. հայտնում է msy.am-ը:
Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան դարձավ աղջիկների խոցասուսեր մրցաձևի հաղթող, տղաների ճկասուսեր մրցաձևում 2-րդ տեղը գրավեց Արաբկիր վարչական շրջանի «Ալբերտ Գրիգորյանի» անվան սուսերամարտի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը, 3-րդ տեղը` Երևանի հրաձգության-սուսերամարտի մանակապատանեկան մարզադպրոցի սան Մայքլ Հովհաննիսյանը: Խոցասուսեր տղաներ մրցաձևում 3-րդ տեղը զբաղեցրեց Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Էդուարդ Հովիկյանը, իսկ խոցասուսեր աղջիկներ մրցաձևում 3-րդ տեղը զբաղեցրեց «Քեթրին»սուսերամարտի ակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը:
Մրցաշարին Հայաստանից մեկնել էր 10 մարզիկ, որոնցից 5-ը դարձան մեդալակիր: