կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 21:56
Առանց Կատեգորիա

Գնահատել է պետք Սասունին

Գնահատել է պետք Սասունին

Անկեղծ ասած, ինձ զարմացրել է Սասուն Միքայելյանի ելույթի կապակցությամբ արձագանքները: Սասուն Միքայելյանից նեղանալ պետք չէ: Ոչ էլ պախարակել է պետք նրան:

Ընդհակառակը, կարծում եմ, թե ըստ արժանվույն գնահատել ու շնորհակալություն հայտնել է պետք նրան: Տարօրինակ է հնչում չէ՞, գնահատել, շնորհակալություն հայտնել… բայց ես համոզված եմ դրանում: Իրականում Սասունը մեր հեքիաթի այն տղան է, ով քաջություն ունեցավ բղավելու. «Հե՜յ ժողովուրդ մենք մերկ ենք, իսկ դուք՝ կույր, որ չեք տեսնում մեր մերկությունը»:

Մեր պատմության Սասունն ակամայից մեկ անգամ եւս հասարակությանը հիշեցրեց, թե հանձինս ՔՊ-ի գործ ունի ինչպիսի վտանգավոր հայացքներ ու գաղափարներ կրող քաղաքական միավորման հետ: Այս գործում, Սասունն իհարկե միակը չէ:

Առանց բացառության բոլոր ՔՊ-ականների «բլթոցներն» ու «լեզվի սայթաքումները», ինչպես նաեւ գիտակցված հայտարարությունները պետք է որ հասարակությանը հուշեն, թե որքան անսկզբունք, անվստահելի ու կասկածելի են նրանք:

Հասարակությունը պետք է որ գիտակցի, թէ գործ ունի ուղղակի անհասկանալի օրակարգով, անհասկանալի գաղափարախոսությամբ քաղաքական մի ուժի հետ, որի համար կա միայն մեկ արժեք. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, որն էլ պահպանելու համար,անհրաժեշտության դեպքում, պատրաստ է զոհել ամեն ինչ:

Ուշադրություն դարձրեք խնդրեմ նրանց յուրաքանչյուր քայլափոխին, դրանք լավ հաշվարկված հնարքներ են, որոնք փորձում են ստուգել հասարակության ստափության եւ զգոնութեան մակարդակը: Իսկ հասարակության արձագանքը... Այնպես որ եկեք Սասունին պախարակելու փոխարեն, գնահատենք նրան:

Սասունն իր սահմանափակ ինտելեկտի եւ քաղաքական տգիտության շնորհիվ ակամայից փորձեց խորը թմբիրից զարթնցնել հասարակությանը: Չստացվեց: Վստահ եմ, որ առաջիկա օրերին կլինեն էլի ՔՊ-ականներ, որոնք կամա թէ ակամա նման «փորձ» կձեռնարկեն եւ հասարակությունն էլի... Հ.Գ. հասարակությունը, վերջապես մի օր կթոթափի թմբիրը: Դա կլինի վաղը, մյուս օրը, թե...չգիտեմ: Գիտեմ սակայն մի բան, որ վաղը կարող է ուշ լինել, շա՜տ ուշ:

Արամ Շահնազարյան, Թեհրան, alikonline.ir կայքի պատասխանատու խմբագիր