կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 14:53
Քաղաքական

Պետք է լուրջ գնահատել իրավիճակը և չանտեսել վտանգները

Սփյուռքը շատ վատ ընդունեց պարտության լուրը։ Կարծում ենք՝ վարչապետը միայնակ որոշում չպետք է կայացներ Արցախի մեծ մասը հանձնելու վերաբերյալ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Երբ կան Հանրապետության նախագահ, Արտաքին գործերի նախարար, Խորհրդարան, ընդդիմություն, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվի առներ բոլորի կարծիքն ու նոր որոշում կայացներ։ Մենք համոզված ենք, որ ժողովուրդն ու բանակը չի պարտվել»,-ասաց Փափազյանը։

Փափազյանն անդրադարձավ նաև իշխանության և իշխանամերձ շրջանակի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների լավացման մասին հայտարարություններին և նշեց, որ նման հարց չպետք է լինի մեր օրակարգում․ սա վտանգներով լի է Հայաստանի համար․

«Մեր պետության ապագայի հետ չպետք է խաղանք։ Եթե որոշում կայացվի բարելավել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, բացվեն շուկաները, ապա այդ ժամանակ մեծ վտանգ կսպառնա Հայաստանին, մենք կդառնանք անկլավ։

Մենք տեսնում ենք, որ Ալիևը խոսում է Զանգեզուրը, Սևանն ու Երևանը վերցնելու մասին։ Այս վտանգները չպետք է անտեսել, պետք է լուրջ գնահատել իրավիճակը և չանտեսել վտանգները»։

Մանրամասները՝ տեսանյութում: