կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 13:50
Քաղաքական

Բանակը թալանած իշխանությունն անվտանգությունից խոսելու ի՞նչ իրավունք ունի. Փաշինյանը` ՀՀԿ-ին

Բանակը թալանած իշխանությունն անվտանգությունից խոսելու ի՞նչ իրավունք ունի. Փաշինյանը` ՀՀԿ-ին

Վարչապետ եմ ընտրվել-չեմ ընտրվել` ահազանգում են, թե զիջումներ, էս, էն: Այդ ինչի՞ մասին են խոսում այն իշխանության ներկայացուցիչները, որոնք Հայաստանն ի վիճակի չեն եղել արժանապատիվ ներկայացնել Ղարաբաղի բանակցային հարցում. Վանաձորում «Իմ քայլի» քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` Վանաձոր մտնելիս տեսել է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի պաստառը, որի վրա գրված է` «Եթե մտահոգ ես երկրի անվտանգությամբ, քվեարկիր Հանրապետականի օգտին»: Փաշինյանի խոսքով` ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին թե' ներքաղաքական, թե' արտաքին քաղաքականության մեջ մեր անվտանգության բոլոր երաշխիքները քայքայել է: «Ես զարմանում եմ` բանակը թալանած իշխանությունն անվտանգությունից խոսելու ի՞նչ իրավունք ունի»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` մեր բանակի, զինվորի ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ պետք է շատ լուրջ աշխատենք: Դրա համար էլ, նրա խոսքով, պետք է հարկ տվողները շատանան, աշխատատեղերը շատանան: «Մեր պարտավորությունն է Ղարաբաղի հարցը կարգավորել արդարացի ձևով, մեր ազգային երազանքներին համապատասխան` բացառապես խաղաղ ճանապարհով: Դուք, մենք իրար հետ պատրա՞ստ ենք, ուս ուսի տված, այդ պատասխանատվությունը վերցնել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: