կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 17:07
Քաղաքական

ՍԴ նախագահը Վենետիկի հանձնաժողովի նոր նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

ՍԴ նախագահը Վենետիկի հանձնաժողովի նոր նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) նորընտիր նախագահ Կլեր Բազի Մալորիին, որն այս պաշտոնում ընտրվել էր դեկտեմբերի 10-ի՝ Վենետիկի հանձնաժողովի 129-րդ լիագումար նիստի ընթացքում:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: 

Հայտնում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի լիարժեք աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։ Օգտվելով հնարավորությունից՝ վերահաստատում եմ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ գործընկերությունը և ավանդաբար ամուր կապերը շարունակելու մեր անկեղծ հանձնառությունը: Այս համատեքստում սիրով հրավիրում եմ և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում պաշտոնական այցով»,-ասված է ուղերձում։

Կլեր Բազի Մալորին, որը 2010 թվականից Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի անդամ է, ստանձնել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնը երկու տարվա պաշտոնավարման ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր՝ վերընտվելու հնարավորությամբ: