Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օրով հետաձգել է իր աշխատանքային այցը ԱՄՆ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար : Այս մասին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:
Նա նշեց, որ մեկ ձայնն անգամ կարևոր է, ահա ինչու չի կարող առանց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու մեկնել արտերկիր՝ աշխատանքային այցով:
«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում. ինձ անընդհատ ասում էին՝ գրաֆիկը այնպիսին է, որ պետք է սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 21-ին գնալ։ Ես քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել եմ և դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ, ու դրանից հետո մեկնեմ Նյու Յորք: Ես նկատի ունեմ՝ այդ մի ձայնի կարևորությունը ընդգծելու համար»,- շեշտեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ կա մտադրություն` կազմակերպելու ՀՀ վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: