|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հուլիսի 13-ին, ժամը 21:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են Mercedes C մակնիշի (վարորդը՝ Լ. Հ., ծնված 1990 թ.) և Lada 21014 մակնիշի (վարորդը՝ Գ. Ն., ծնված 1993 թ.) ավտոմեքենաները. Գ. Ն.-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: