|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ԼՂՀ պաշտպանության ուժերը զարգացնելով իրենց առաջխաղացքը, երկուշաբթի մայիսի 18-ի վաղ առավոտյան ազատագրել են Լաչին քաղաքը: Ստեփանակերտ հասնող տեղեկությունների համաձայն, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վրա գտնվող այս քաղաքը գրավվել է հայերի կողմից առանց զոհ տալու: Ամբողջությամբ հայերի հսկողության տակ է անցել մայրուղին, իր մոտակայքում գտնվող բոլոր բնակավայրերով: Ադրբեջանցի զինյալները Զաբուղ գյուղը թողնելիս, պայթեցրել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կամուրջը: Երեկ մեքենաների առաջին շառասյունը մտավ Գորիսի շրջան:
ԵՐԿԻՐ
Հ.Յ. Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական Կոմիտէի Պաշտօնաթերթ
Թիւ 93 (182)
19 մայիսի, 1992
