|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում պետք է որոշվեր ՀՀԿ պատգամավորների քվեարկությունների հարցը վաղվա ԱԺ նիստում, ուր քննարկվելու է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հարցին, թե ինչպես է վաղը քվեարկելու վարչապետի թեկնածուին, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չցանկացավ մասնրամասնել, հորդորելով սպասել վաղվա քվեարկությանը: Հարցին, թե իր դիրքորոշումը չի փոխվե՞լ նախորդ քվեարկությունից հետո, երբ նա դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Գևորգ Կոստանյանը պատասխանեց.
«Ինչ ասել եմ ձեզ, դա ուժի մեջ է»:
Լրագրողները հարցրեցին, եղե՞լ է վիճաբանություն իր և Գագիկ Բեգլարյանի միջև: Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում, ինձ հետ հնարավոր է՞ վիճաբանություն տեղի ունենա, ինձ հետ մի քիչ դժվար է վիճաբանություն ունենալ»: