|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ Արցախում` չեզոք գոտում, տեղի ունեցած պայթյունից երկու տուժածների մոտ կա թեթև դրական դինամիկա:
Ստեփանակերտի հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնեցին, որ Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թեթև դրական դինամիկայով: Հիշեցնենք, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք, երեկ կատարվել էր փայծաղի հեռացում:
Իսկ Գարիկ Ղահրիյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, թեև նրա մոտ էլ առկա է թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են: Երեկ տղային վիրահատել էին, կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա: Գարիկի մոտ առկա էր երրորդ ու չորրորդ աստիճանի հեմոռագիկ շոկ: Բացի այդ՝ հետազոտությունների արդյունքում պարզվել է նաև, որ տղայի մոտ առկա են ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ: