|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ապրիլի 2-ին Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներից այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում են ստանում երկուսը:
Yerkir.am-ի հետ զրույցում բուժկենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը նշեց, որ այս պահին բուժվում են քույր և եղբայր՝ 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը և 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը: «Եղբոր վիճակը լավ է, տղան գրեթե ապաքինվել է: Աղջնակի մոտ էլ դրական դինամիկա կա, և հետվիրահատական շրջանն անցնում է առանց որևէ բարդության»,- ասաց նա:
Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ երեկ հիվանդանոցից դուրս են գրվել ՌԴ 3 քաղաքացիները: Նրանց դեպի օդանավակայան ուղեկցել է ՌԴ հյուպատոսության ավտոմեքենան: Նրանք Մոսկվա հասնելուն պես կապ են հաստատել բուժկենտրոնի բժիշկների հետ ու տեղեկացրել, որ հասել են, ամեն ինչ նորմալ է: