Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 97-ամյակը:
1921 թվականի մարտի 15-ին Թեհլիրյանը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարելով երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:
Երկուսուկես ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայերը իր պաշտպանական ճառում ասելու էլ. «Սողոմոն Թեհլիրյանը ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա, կարելի է ասել, կտաներ իր առջև դրոշակը խոշտանգվածների, դրոշակը իր լլկված ընտանիքի»:
Դատավարության ժամանակ Թեհլիրյանն ասում է. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:
Նրա դատավարության արդյունքներին սրտատրոփ հետևել է համաշխարհային հանրությունը։ Գերմանական դատարանը Թեհլիրյանին անմեղ է ճանաչել` «արդյո՞ք Թեհլիրյանը մարդ է սպանել» հարցին տալով «ո’չ» պատասխանը։
* * *
Թալեաթին սպանելուց հետ Թելիրյանը ձերբակալվում է, սակայն 1921թ. հունիսի 3-ին ազատ է արձակվում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Յոհաննես Լեփսիուսը:
Դատարանի նախագահ- Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:
Թեհլիրյան- Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
Նախագահ- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլիրյան- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ- Թալեաթ փաշային ուզում էի՞ք սպանել:
Թեհլիրյան- Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:
Նախագահ- Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:
Թեհլիրյան- Ես որևէ ծրագիր չունեի:
Նախագահ- Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:
Թեհլիրյան- Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ. դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:
Նախագահ- Իսկ դուք ի՞նչ արեցիք:
Թեհլիրյան- Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել: