կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 10:50
Հասարակություն

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»

Այսօր լրանում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 95-ամյակը:

1921 թվականի մարտի 15-ին Թեհլիրյանը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարելով երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

Երկուսուկես ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայերը իր պաշտպանական ճառում ասելու էլ. «Սողոմոն Թելերյանը ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա, կարելի է ասել, կտաներ իր առջև դրոշակը խոշտանգվածների, դրոշակը իր լլկված ընտանիքի»:

Դատավարության ժամանակ Թեհլերյանն ասում է. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:

Թեհլերյանի դատավարության արդյունքներին սրտատրոփ հետևել է համաշխարհային հանրությունը։ Գերմանական դատարանը Թեհլերյանին անմեղ է ճանաչել` «արդյո՞ք Թեհլերյանը մարդ է սպանել» հարցին տալով «ո’չ» պատասխանը։