|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանում պլանետարիում կկառուցվի: Ծրագիրը կյանքի կկոչվի մասնավոր ներդրման շնորհիվ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց, որ 1 մլրդ 740 մլն դրամի ներդրում կկատարվի՝ ծրագիրը կյանքի կոչելու համար: Նախարարի խոսքով՝ Երևանը կունենա շատ ժամանակակից պլանետարիում:
«Յուրաքանչյուր երեխա, հատկապես՝ մարզերի երեխաները, պետք է կարողանան սովորելու ընթացքում պետության հաշվին այցելել Երևան, ունենալ պլանետարիումում որոշակի դասաժամ: Մեր դրսի խորհրդատուներն ասում են՝ երեխան պլանետարիումում 2 ժամ անցկացնելուց հետո ամբողջությամբ կնվիրվի բնագիտությանը, այդքան տպավորիչ են անցնում այդ դասերը: Դրա շրջանակներում երեխաները կայցելեն նաև Մատենադարան, թանգարաններ»,- ասաց Մկրտչյանը:
Նրա գնահատմամբ՝ սա շատ կարևոր ծրագիր է` միջավայր ստեղծելու առումով, հատկապես՝ երբ խոսում ենք գիտության զարգացման մասին: Մկրտչյանը նշեց, որ համապատասխան միջավայրը ստեղծելու երկու խոշոր ծրագիր կա՝ մեկը պլանետարիումի գոյությունը կլինի, մյուսը՝ գիտության թանգարանի ձևավորման տեսլականը: