կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-21 14:55
Քաղաքական

Մի հատ Նիկոլն ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուռկուռի ձագ. Սեյրան Սարոյան

Մի հատ Նիկոլն ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուռկուռի ձագ. Սեյրան Սարոյան

Երեկ «Ծառուկյանենք» իրանց լսեցին, գնացին, էսօր իրանք «Ծառուկյանենց» դավաճանեցին, չգնացին, տեսա՞ք. լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով «Ելք» դաշինքի` 20 րոպեանոց ընդմիջումներին:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ, ճիշտ է, մնացել են, բայց չեն մասնակցում քվեարկությանը, արձագանքեց. «Ահ, զատո իրենց գործն անում են, ջայնամ չեն քվեարկում: Լսի, որ մի բան, որ գիտես չի անցնելու, հա թող չմասնակցեն, մեկ ա առանց իրանց էլ կքվեարկենք»:

Դիտարկմանը` ՀՀԿ-ն է տվել նրանց այդ իրավունքը` կանոնակարգով, Սարոյանը պատասխանեց. «Ես բան եմ ասե՞լ: Բայց գործը սենց խանգարել, սենց ընդհատել չի կարելի, չէ՞: 20 րոպե` զա կայֆ, հա ի՞նչ, յանիմ ի՞նչ: Չչեն էլ մասնակցում քվեարկությանը, գոնե գան դեմ քվեարկեն: Այսինքն` ի՞նչ ա նշանակում, գան բոյկոտե՞ն»:

Մեր դիտարկմանը` քաղաքական դիրքորոշում են արտահայտում, արձագանքեց. «Ի՞նչ քաղաքական դիրքորոշում: Բայց անցա՞վ, որտե՞ղ անցավ իրանց դիրքորոշումը, քվեարկեցինք, անցավ: Երկու ժամ էլ ավել կմնանք, մթոմ մեզ ինչ ա եղել»:

Երբ լրագրողներից մեկն ասաց, որ  ՀՀԿ-ն մշտապես խոսում է խորհրդարանական երկրի մասին, Սարոյանը նրան ընդհատեց  և ասաց. «Էլի խոսում ենք, հլը տես` մի հատ Նիկոլն ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուրկուռի ձագ»:

Հարցին` կրա՞կն եք ընկել ընդդիմության ձեռը, պատգամավորը պատասխանեց. «Տո չէ հա, ո՞ւր ա ընդե ընդդիմություն»: Ապա նշեց, որ նրանց ոչ մի բան էլ չի հաջողվել: «Հաջողվա՞վ: Դե տեսար, բան չեղավ, որ չանցնի, սաղն էլ քվեարկեցինք, անցավ-գնաց, ըհը: Հա Նիկոլը թող խոսա»,- հայտարարեց Սարոյանը:

Պատգամավորը չհամաձայնեց, թե գերի են մնացել ԱԺ-ում: «Տո խի՞ ենք գերի, մեր գործն ա, պետք ա մինչև ժամը վեցը մնանք»:

Իսկ թե վերջին անգամ ե՞րբ են այսքան երկար մնացել ԱԺ-ում, նա ասաց. «Տո ե՞րբ չենք մնացել, մեր նման պարտաճանաչ պատգամավոր կա՞: Սկի հավաքարարները չեն գալիս էդքան շուտ առավոտը գործի, բայց մենք արդեն եկած ենք»:

Դիտարկմանն էլ` Սասուն Միքայելյանն ասում էր, որ պատիվ պետք է տան իրենց, պատասխանեց. «Հա կտանք, գրող կտանք: Իրանք թող մեզ պատիվ տան, իրանք վրդովվեն, մենք պատիվ տա՞նք: Ուրիշ բան` մենք արած ըլնեինք, մենք կանեինք: Թող Սասունն էթա, Հրազդանից տնական հավերը բերի, մեզ պատիվ տա»:

Նշենք, որ «Ելք» խմբակցության` 6-րդ անգամ ընդմիջում վերցնելուց հետո գեներալ Մանվել Գրիգորյանը բարձրաձայն հայհոյում էր «Ելք»-ին, երբ լրագրողները մոտեցան, նա արդեն հանդարտվել էր: