Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետաքրքիր և անսպասելի զարգացումներ են տեղի ունենում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու) հատկանիշներով հարուցված մի քրեական գործի շրջանակներում:
Այս գործով մեղադրյալը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Արամ Հարությունյանն է: Ըստ նախաքննական մարմնի` նա, աշխատելով «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի Հրազդանի գազի բալոնների գործարանում` որպես բանվոր, 2012թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 13:00-ի սահմաններում, արտադրամասում աշխատելիս ոչ պատշաճ կերպով է կատարել իր աշխատանքային պարտականությունները, եւ ընկերության տեխնիկական վերահսկողության բաժնի աշխատակիցը դիտողություն է արել նրան: Այդ հարցի շուրջ նրանց միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի ու ծեծկռտուքի: Այդ ընթացքում նա առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ` քննությամբ չպարզված մետաղյա ձողով հարվածել է աշխատակցի գլխին` պատճառել նրա կյանքին սպառնացող ծանր վնասվածքներ:
Արամ Հարությունյանը պնդում է, որ նախաքննական մարմինն իրեն պարտադրում է մեղադրել մի մարդու, որին ընդհանրապես չի ճանաչում: Այս առնչությամբ գործով մեղադրյալն անգամ դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` նշելով, որ հոգեբանորեն ճնշում են գործադրում իր նկատմամբ` ստիպելով մարդկանց անուններ տալ, որոնց չի ճանաչում: Այս ամենը Հարությունյանը վերագրել է գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Հակոբ Մարտիրոսյանին:
«Հարգելի դատախազ, քննչական ապարատի և Աշտարակի դատախազության նման անօրինական գործողությունները միայն Դուք կարող եք կասեցնել, ուստի ակնկալում եմ Ձեր աջակցությունը և անմիջական վերահսկողությունը գործի նկատմամբ, որպեսզի նախաքննական մարմնի սուբյեկտիվ կարծիքի արդյունքում անմեղ մարդիկ չհայտնվեն մեղադրյալի աթոռին»,- ասված է Կոստանյանին ուղղված դիմումում:
Դատախազին և ՀՀ նախագահին, իր հերթին, դիմում է 29106013 գործով որպես վկա ներգրավված մեկ այլ քաղաքացի և հայտնել դատախազ Մարտիրոսյանի կողմից հալածանքների ենթարկվելու մասին:
«Հայտնվելով Արագածոտնի մարզի դատախազ Մարտիրոսյանի սպառնալիքների թիրախում չեմ կարող հայտնել իմ անունը»,- դիմումում հայտնում է վկան և նշում, որ իր նկատմամբ հալածանքները սկսվել են դեռևս 2012-ի դեկտեմբերի 8-ից: «2013թ.-ի հուլիսի 4-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ , որով ես ներքաշվեցի որպես վկա: Գործի նյութերի համաձայն` իբր ոմն քաղաքացի ապօրինի զրկել է ազատությունից ոմն Արա Հարությունյանին, ով 2012թ-ի դեկտեմբերի 8-ի դեպքի պատճառով կալանավորվել է և մինչ այժմ գտնվում է «Նուբարաշեն ՔԿՀ-ում»: Ես որևէ կերպ չկարողացա ապացուցել, որ առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ և, առաջադրված մեղադրանքն անհեթհեթ է: Սակայն նշված գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, իրեն համարելով արդարության գերագույն դատավոր, անձամբ է որոշում մարդկանց անմեղ կամ մեղավոր լիենլը և իր ցանկությամբ հալածում է ինձ նման անմեղ մարդկանց: Այս քրեական գործի շրջանակներում դատախազ Հակոբ Մարտիրոսյանի զոհ և իբր առևանգված Արա Հարությունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին իրեն պաշտպանելու խնդրանքով , քանի որ Մարտիրոսյանը տարբեր ճնշման մեթոդներով փորձում էր ճնշել նրան: Հակոբ Մարտիրոսյանն ասել է նրան, որ անձամբ է հանդիպում բոլոր վկաների հետ և նրանց վախեցնում, եթե նրանք չգրեն այն, ինչ ինքն է ուզում, ապա նա կհրամայի վկաներին ձերբակալել , մեր մոտ թմրանյութ կգցեն և գլխներիս կսարքեն : Նրա խոսքով, եթե չհամաձայնվենք, ապա հետո նա մեզ ոչնչով չի կարող օգնել և մեզ շինծու գործերով կկալանավորեն »,- նամակում հայտնում է վկան և հավելում, որ ԱԺ-ի կողմից ընդունված համաներման մասին որոշմամբ` հուլիսի 4-ի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը պետք է կարճվեր, քանի որ համաներման ակտը տարածվում է նշված հոդվածների վրա:
«Սակայն Հ. Մարտիրոսյանը, անտեսելով բոլոր օրենքները, գործը կարճելու փոխարեն ` շարունակում է այն երկարաձգել : Ավելին 2014թ-ի հոկտեմբերի 14-ին հայտարարել է հետախուզում նույն գործի շրջանակներում ՀՀ ՔՕ 133-րդ մասի 1-ին հատկանիշներով հետապնդվող անձի նկատմամբ : Չունենալով դատախազի հալածանքներից պաշտպանվելու միջոց խնդրում եմ Ձեր անձնական միջամտությունը այս քրեական գործը կարճելու հարցում»: