Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք խորհրդարանական համակարգը հնարավորություն կտա պայքարելու, օրինակ, ՍԱՍ-ի Արտակի եղբոր դեմ: Հիշեցնենք` ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների ժողովի ժամանակ Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) եղբայրը աշխատակցիներին սպառնում էր ազատել աշխատանքից, եթե ձայներ չապահովեն Արտակ Սարգսյանի համար:
Ռուստամյանը պատասխանեց, որ բոլորի դեմ էլ հնարավոր է պայքարել: «էդ ո՞վ դարձան, որ հնարավոր չլինի պայքարել», - ասաց նա:
Դիտարկմանը` ընտրությունները կեղծվել են, պատգամավորն արձագանքեց. «Բայց ընտրությունները ե՞րբ չեն կեղծվել: Այս ընտրությունների ժամանակ է, որ լցոնումներ չեն եղել, եղել է միայն ընտրակաշառք: Ընտրակաշառք վերցնելն ունի oբյեկտիվ պատճառներ, որովհետև մարդիկ վաղուց դադարել են հավատալ ընտրություններին ու նախընտրում են 10 հազար դրամ վերցնել ու սին հույսեր չկապել, որ իրենց ձայնով բան կարող են փոխել։ Մենք էինք, որ ասում էինք՝ քվեն ուժ է, մարդիկ դա հիմա չեն կարողանում հասկանալ, իսկ հիմա երբ տեսնեն, որ ընտրություններն իրենց քվեից են կախված, կմտածեն՝ արդյո՞ք 5000-10000-ով այդ քվեն արժե բաժանել»։
Ռուստամյանի կարծիքով` 2018-ից ընտրություններն ավելի արդար կլինեն, չի լինի նաև ընտրակաշառքի գործոնը, իսկ ընտրակաշառք բաժանողների ձեռքը հնարավոր կլինի բռնել, քանի որ ամեն ինչ չի կառավարվի միայն մի մարմնի կողմից։ «Երբ լինի ոչ մեկ կենտրոնից ղեկավարվող իրավական համակարգ, ոստիկանություն, ապա մենք կբռնենք նրա ձեռքը, ով ընտրակաշառք է բաժանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է նաև ընտրակաշառք վերցնողին բացատրել, որ իր արածը ևս հանցագործություն է։