|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. ««ՍԱՍ»-ի աղմկահարույց ժողովի ձայնագրությունը հիմք հանդիսացավ, որ իրավապահները քրգործ հարուցեն ընտրողներին դրամ եւ այլ առավելություններ խոստանալու առթիվ։ Սակայն այստեղ կա մեկ այլ խնդիր էլ։ Ձայնագրությունը վկայում է, թե ինչպես է տնտեսվարողը ոտնահարում աշխատողների իրավունքները, ինչին պետք է արձագանքեր Աշխատանքի տեսչությունը, որն այժմ գործում է Առողջապահության տեսչության կազմում։
Սակայն բանն այն է, որ Առողջապահության տեսչության Երեւանի պետն Արտաշես Բեյբությանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը, որն աշխատանքից ազատվել է սեփական խանութներում կեղծ ՀԴՄ կտրոններ տալու համար։
Վերջինս «ՍԱՍ գրուպ»-ի բաժնետերերից է, ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, որ Բեյբությանն այդտեղ եւս «ներդրել» է ՀԴՄ-ի այնպիսի չիպեր, որոնք օրվա վերջում ֆիքսում են ուզածդ թիվը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում