|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Հայաստանում ընթացող «Փոխգործակցություն 2017» զորավարժություններին մասնակցում են նաև ԿԽՄԿ մասնագետները։ Այս մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Նրա խոսքով` զորավարժությունները գտնվում են ակտիվ փուլում: Պաշտոնյան հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են 2,5 հազար մարդ, 500 միավոր տեխնիկա և ՀԱՊԿ բոլոր երկրների 25 օդաչու սարքեր: Սիդորովը տեղեկացրել է, որ Հավաքական ուժերի զորքերի ղեկավարման նոր սխեման առաջին անգամ սկսել է գործել հենց այդ զորավարժությունների ժամանակ:
Ինչ վերաբերում է ԿԽՄԿ ներկայացուցիչներին, ապա նրանք կաշխատեն բնակավայրում, որը պայմանականորեն գտնվում է հակառակորդի կրակի տակ: