Փոխարժեքներ
10 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Այդպես չի ստացվելու։ Բերեք անկեղծ լինենք և՛ ժողովրդի հետ, և՛ ձեռք բերված նախագծի հետ և ուղիղ ասենք, որ տեղական ինքնակառավարման մարմիններ, դուք այդ նշանակության պատմամշակութային արժեքները, որը նախկինում պատմամշակութային հուշարձանների կոմիտեի հետ էին համաձայնեցվում, էլ չի լինելու, մենք դա վերցնում ենք ձեզնից և մենք ենք իրականացնելու այդ գործառույթը։ Այդքան անկեղծ եղեք ըդամենը»,- այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ քննարկել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Հիմանական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քաչարյան։
Մանրամասն՝ տեսանյութում