|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Քրեական գործի շրջանակում ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության խմբագրությունում ստուգումներ են իրականացվում: Այդ մասին պատմել է լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը. հայտնում է minval.az-ը:
Նրա խոսքով՝ «Թուրան»-ի դեմ խոշոր հարկերի վճարումից խուսափելու մեղադրանք է առաջադրվել, ինչի պատճառով գրասենյակում այժմ ստուգումներ են անցկացնում:
«Մեզ մեղադրում են հարկերից խուսափելու մեջ: Մեխանիկորեն ստուգումներ են սկսվել: Մենք բոլորս գիտենք՝ ինչպես է Ադրբեջանում անցնում այդ գործընթացը: Արդյունքը գուշակել նույնպես դժվար չէ: «Թուրան»-ը կարող են փակել: Բնականաբար, այդ գործընթացը կարող է տեղի ունենալ անօրինական գործողությունների արդյունքում»,- ասել է Ալիևը: