|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 53-ամյա վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել հիշյալ երեխային:
Բացատրական աշխատանքների շնորհիվ վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: