|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է փակել ապօրինի ներգաղթյալներին աշխատելու հնարավորություն տվող «Երազողները» ծրագիրը, որի սկիզբը դրվել էր նախկին ղեկավար Բարաք Օբամայի նախաձեռնությամբ:
Ըստ The Guardian-ի՝ նաև Deferred Action for Childhood Arrivals (Daca)) հայտնի ծրագրին փոխարինող մշակելու համար Կոնգրեսին ժամանակ կտրվի: Երկրի գերագույն օրենսդիր մարմինը պետք է 6 ամսում ներկայացնի ծրագրի այլընտրանքային տարբերակ:
Daca-ի շնորհիվ մոտ 800.000 երիտասարդ հնարավորություն է ստացել օրինական հիմունքներով աշխատանք ունենալու:
Թրամփի որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել թե' կոնգրեսականների շրջանում և թե' համացանցում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը դիմել է նախագահին՝ կոչ անելով չփակել ծրագիրը: