Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի հրդեհի պատճառներին:
«Չեմ կարող գնահատական տալ, քանի որ նախաքննություն է իրականացվում, բայց չեմ բացառում մարդկային գործոնը»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է հրդեհի ռիսկերը հաշվարկելու հարցին, Տոնոյանը նշեց. «Անձամբ ես հաշվարկել եմ, ռիսկայնությունը հաշվարկված է, աշխատանքներն արդեն իսկ կատարվում էին մինչ այս դեպքը: Ե՛վ աշխատանքային խմբերն էին աշխատում մինչ այս դեպքը, և՛ փորձագետներ են հրավիրվել, բայց հիմա այդ գործընթացներն ավելի կարագանան: Այրված նյութը արտադրական թափոն է, կոնկրետ այդ տարաները անմիջական պահպանության տակ չեն եղել»:
Անդրադառնալով «Նաիրիտի» պահպանության հարցին՝ նախարարը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ՝ ընդամենը 6 ամիս առաջ գումար է հատկացվել, որ գործարանի պահպանությունն իրականացվի «Նաիրիտ»-ի աշխատակիցների կողմից:
«ԱԻՆ-ը պահպանում չի իրականացնում այնտեղ, ոչ էլ անվտանգությունն է ապահովում: Այս պահին անվտանգությունն ապահովում է գործարանի ներկայիս ադմինիստրացիան: Անմիջական վերահսկողություն ռեզերվուարների նկատմամբ իրականացնել հնարավոր չէ: Դա պետք է արվի վիզուալ: Այնտեղ չենք կարող կանգնեցնել զենքով մարդկանց, որ մթնոլորտային բարձր ջերմաստիճանի պատճառով չտաքանա, գազերը չկուտակվեն և հրդեհավտանգ չլինի: Այդ տարաները, որոնց մեջ պահպանվում են թունաքիմիկատները, հին են: Դրա համար միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի չեզոքացվի խնդիրը: Ես խոսք եմ տալիս, որ այս երկու ամսվա ընթացքում լուծումներ կտամ»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ ինքը հենց հրդեհի օրը դիմել է միջազգային կառույցներին՝ փորձագետների տրամադրման հարցը լուծելու համար: Նրա կարծիքով՝ այստեղ միայն գնահատականի խնդիրը չէ: «Այստեղ արդեն պրոյեկտ է պետք, թե ինչպես է դա իրականացվելու, ինչպես է պետք տեղափոխել, ոչնչացնել, սառեցնել: Այդ բոլոր հարցերի պատասխանները կունենանք»,- նշեց Տոնոյանը: