|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Իսպանիայի Ֆելիպե Զ թագավորին` օգոստոսի 17-ին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների և հոգևոր դասի անունից վշտակցություն է հայտնել Իսպանիայի թագավորին, իշխանություններին և բարեսեր ժողովրդին:
«Դատապարտելով Աստծո արարածի կյանքի դեմ այսօրինակ հանցավոր ոտնձգությունը` մեր աղոթքն ենք մատուցում Երկնավորին` զոհվածների հոգիների խաղաղության ու հանգստության և տուժածների շուտափույթ ապաքինման համար:
Մեր զորակցությունը հայտնելով Ձեզ և Իսպանիայի բարեկամ մեր ժողովրդին` ի սրտե մաղթում ենք Բարձրյալն Աստծո հովանին և օրհնությունը` հաղթահարելու այս չարիքը և վերականգնելու Իսպանիայի խաղաղ ու բնականոն կյանքը», - ասված է Նորին Սրբության ցավակցագրում: