Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում նախօրեին օծվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի կառուցումը, տեղի հայերի ջանքերով, մոտ 10 տարի է տևել:
Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ` հայկական ճարտարապետության ավանդույթներն ամփոփող սրբավայրի բարձրությունը 37 մետր է, երեսպատման համար Հայաստանից 250 տոննա տուֆ է տարվել:
Վլադիմիրի երկրամասում մոտ 30 հազար հայ է ապրում:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքով` Ռուսաստանում այս պահին 47 հայկական եկեղեցի է գործում:
Մանրամասները՝ տեսանյութում: