|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրաքի Քիրքուք քաղաքում հայկական եկեղեցի է բացվել: Այս մասին գրում է Ermenihaber-ը` վկայակոչելով թուրքական «beyazgazete.com» կայքին:
Եկեղեցու բացմանը ներկա է եղել Քիրքուքի նահանգապետ Նեջմեթթին Քերիմը, ով հանդես է եկել ելույթով: Քերիմը, տեղեկացնելով, որ վերջին տարիներին Քիրքուքում ապրող քրիստոնյաների 75 տոկոսը լքել է երկիրը, ասել է, որ իրենք անում են հնարավորը այդ արտագաղթը կանխելու համար:
Նահանգապետն ասել է, որ չնայած Բաղդադի հետ քաղաքական հակասություններին իրենք շարունակում են իրականացնել նախատեսված ծրագրերը:
Արքեպիսկոպոս Աբիդին Մարկոսյան էլ նշել է, որ վերջին տարիներին քրիստոնյաները և հատկապես հայ քրիստոնյաները Իրաքում մեծ դժվարությունների միջով են անցնում:
«Այդ ամենի հիմնական պատճառը ծայրահեղական կազմակերպություններն են: Կյանքի ապահովության համար Քիրքուքից հազարավոր հայ ընտանիքներ են հեռացել: Այսօր Քիրքուքում մոտ 50 հայ ընտանիք է ապրում»,- նշել է հայ հոգևորականը: