|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է 3.5 մլրդ ԱՄՆ դոլարի անշարժ գույք ունենալու մասին մեղադրանքներին:
Ըստ Demokartahaber-ի՝ Էրդողանը բացարձակապես հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները՝ սուր քննադատության ենթարկելով ընդդիմության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի սկսած «Արդարության քայլերթը»:
Միջանկյալ նշենք, որ արդեն 8-րդ օրն է՝ ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են իրենց բողոքի քայլերթն Անկարայից Ստամբուլ: Այսպես նրանք իրենց բողոքն են հայտնում իրենց կուսակցությունից պատգամավոր Էսին Բերբերօղլուի կալանավորման առնչությամբ, ով իշխանությունների կողմից մեղադրվում է պետական գաղտնիքներ բացահայտելու և հանրայնացնելու մեջ: Նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:
«Խմբակցության փոխնախագահ է, ինչ փորացավ է` հայտարարում է, թե ես 3.5 միլիարդ դոլարի անշարժ գույք ունեմ: Խմբակցության նախագահ կոչվածն էլ հայտարարում է՝ պատվով մարդ եմ: Նայիր, այստեղից քեզ կոչ եմ անում, է՜յ, Քըլըչդարօղլո'ւ, եթե չկարողանաք ապացուցել քո մարդու այդ հայտարարությունը, ստոր եք, անպատիվ եք»,- վրդովված հայտարարել է Էրդողանը: