Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթը սկսեց` շնորհավորելով վարչապետին կառավարության ծրագիր ներկայացնելու հնարավորության համար: «Ցանկացա հիշեցնել իմ ներկայությամբ, որ ես այդ հնարավորությունը չեմ ունեցել: Հանրապետականը տենց բնավորություն ունի: Սա` եղբայրական կամ բարեկամական հորդոր»,- նշեց նա:
Սարգսյանի խոսքով` հարց է առաջացել, թե ում ծրագիրն է սա, և հնչել է տեսակետ, որ սա քաղաքական մեծամասնության ծրագիրն է: «Գուցե ես ճիշտ չեմ, բայց ես համարում եմ, որ սա մասնավորապես Կարեն Կարապետյանի ծրագիրն է, այդ պատճառով էլ ինքն է այդ ծրագիրը պատրաստել, ինքն է ելույթ ունենում, ինքն է պատասխանում հարցերին: ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին, վստահեցնում եմ ձեզ, իմ պես սխալվում է»,- ընդգծեց նա:
Պատգամավորի խոսքով, երբ ուսումնասիրել է ծրագիրը, ինքն իրեն հարց է տվել՝ իմա՞ստը: Ըստ նրա՝ նախկինում գործած սխալներից, թերություններից մենք դաս չենք քաղել: «Ու բնական է, որ հենց այդպես էլ պիտի լիներ, որովհետև էս երկրի առաջին նախագահը, չգիտես` ինչու, ստորագրում է բազային պայմանագիր, որը 25 տարով երկարաձգվում է, որի համար մի բան էլ մենք ենք վճարում: Երկրորդ նախագահը փաստաթուղթ է ստորագրում` «Գույք պարտքի դիմաց», և կատարում է միայն գույք տալու հատվածը, իսկ մեր նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում: Երրորդ նախագահը մտնում է Եվրասիական միություն, որի հետ ո'չ ընդհանուր սահման ունենք, ո'չ էլ ընդհանուր շահ, իսկ մեր գործընկերն էլ շարունակում է զենքի վաճառքը մեր թշնամի երկրին»,- թվարկեց «Ելք»-ի պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթի այն հատվածին, թե այս ծրագիրը հիմնված է նախագահ Սարգսյանի խորհրդարանական ելույթի, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ծրագրերի վրա, Արամ Սարգսյանն ասաց. «ԱԺ փոխնախագահ Շարմազանովի ելույթից հասկացա, որ հակադարձեց, իմ կարծիքով, գործող վարչապետի այն խոստմանը, որ ինքը բարեխոսողներից չի, հակադարձեց, որ` չէ, որոշողը մենք ենք, և եկա այն հետևության, որ կառավարության այս ծրագիրն էլ 7 ամսվա ճակատագիր ունի, և ես այդպիսի վերաբերմունք էլ ունեմ»: