կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-03 13:50
Քաղաքական

Շարմազանովը հավատում է վարչապետին

Շարմազանովը հավատում է վարչապետին

Այսօր ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադառնալով վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալին` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ վարչապետը դիմել է գլխավոր դատախազություն, խնդիրը գտնվում է դատական եւ իրավական տիրույթում, ուստի ինքը մեկնաբանելու բան չունի:

 

«Դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ պարոն վարչապետին»,- հայտարարեց Շարմազանովը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը` իսկ Կիպրոսի դատախազի ասածին չեք՞ հավատում, երբ մարդը պարզ եւ կոնկրետ հայտարարում է, որ հնարավոր չէ օֆշորային ընկերություն գրանցել որեւէ մեկի անունով` առանց տվյալ անձի թույլտվության կամ լիազորագրի, Շարմազանովը խուսափեց պատասխանել եւ կրկին հայտարարեց, որ խնդիրը գտնվում է դատական ատյաններում, եւ դատարանը կորոշի, ինքը կոռեկտ չի համարում մեկնաբանել:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե հնարավո՞ր է այստեղ քաղաքական պատճառներ կան, հնարավո՞ր է վարչապետը դիտվում է 2018թ. նախագահական ընտրություններում որպես նախագահի պոտենցիալ թեկնածու, Շարմազանովը հակադարձեց. «Մինչեւ 2018 թվականը դեռ պետք է շատ-շատ բարեփոխումներ անենք, ապրենք, հասնենք: Կուսակցությունը նման հարց դեռեւս չի քննարկել: Ամեն դեպքում, բնականաբար, քաղաքական գործչի հետ ինչ լինում է, դա լինում է քաղաքական»: