կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-04 14:51
Աշխարհ

«Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպումից հետո առաջացած հրմշտոցից մոտ 1000 մարդ է վիրավորվել

«Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպումից հետո առաջացած հրմշտոցից մոտ 1000 մարդ է վիրավորվել

 Թուրինում մոտ հազար մարդ է վիրավորվել Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպումից հետո: Կարդիֆում տեղի ունեցած հանդիպումից հետո Թուրինի ֆան-գոտում հրմշտոց է առաջացել:

BBC-ից տեղեկանում ենք, որ խաղի ավարտից հետո երկրպագուներից մեկը ճայթռուկ է պայթեցրել, որից հետո խուճապ է սկսել ու մարդիկ հրմշտոցով շտապել են դեպի ելքը:

Հրմշտոցից առնվազն երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, այդ թվում` 7-ամյա մի տղա, ով ունի գլխի և կրծքավանդակի վնասվածքներ: Շատերը վիրավորվել են, երբ իրարանցման մեջ մարդկային հոսքից փլուզվել է ստորգետնյա ավտոկանգառի մուտքն առանձնացնող պատնեշը: