Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության պաշտոնական կայքը, մայիսի 19-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ թաղամասում գտնվող Հովարդ Կարագյոզյան բժշկական բարեգործական ՀԿ-ի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Մայիսի 19-ին, ժամը 11:04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Պ. Սեվակ փողոցի 4-րդ անցումի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք։
***
Մայիսի 19-ին, ժամը 10:36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում գտնվող Փոքր Մհեր ռազմական կրթահամալիրի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: