կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 14:04
Տարածաշրջան

«Կենդանի դիակ» Էրդողանն իրեն փոխարինող է ցանկանում նշանակել Սելջուք Բայրաքթարին

«Կենդանի դիակ» Էրդողանն իրեն փոխարինող է ցանկանում նշանակել Սելջուք Բայրաքթարին

Անկարայի մեր աղբյուրը հայտնում է Էրդողանի առողջական վիճակի շարունակական վատթարացման մասին․ Աֆրիկայում վերջին շրջագայության ժամանակ, ուղիղ կապից հետո, մեր մարդը թուրք առաջնորդի տեսքը բնութագրել է որպես «կենդանի դիակ». հայտնում է Мадам Секретарь թելեգրամյան ալիքը:

«Այս ամենը արդյունքն է թուրքական տնտեսության փլուզման և բողոքի աճի։

Միաժամանակ նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, Էրդողանն ակտիվորեն փորձում է համոզել իր երկրորդ փեսային՝ թուրք գործարար Սելջուք Բայրաքթարին, դառնալ իր իրավահաջորդը։ Նա ամուսնացած է նախագահի դստեր` Սումեյայի հետ։ 2002 թվականին ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանը։ Մագիստրոսի կոչում է ստացել Փենսիլվանիայի համալսարանում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

Սելջուկ Բայրաքթարը Էրդողանի այն քիչ մտերիմ մարդկանցից է, որը մերժում չի առաջացնում թուրքական գործարար համայնքում։ Նա բնակչության շրջանում ունի բարձր անձնական վարկանիշ եւ իր անօդաչու սարքերի շնորհիվ աշխարհի ամենահայտնի թուրքերից է։

Այլ բան է, որ, մեր տեղեկություններով, Բայրաքթարը չի ցանկանում իր ձեռքը վերցնել իշխանության ղեկը և, ընդհանրապես, հնարավորինս հեռու է մնում քաղաքականությունից։ Միևնույն ժամանակ, ձեռնարկատիրոջ թեկնածությունը իդեալական է։ Աներոջ աջակցությամբ նա կարող է հարաբերություններ հաստատել բիզնեսի, կառավարության և բանակի միջև և ունի ճիշտ մտածելակերպ՝ շարունակելու Էրդողանի աշխարհաքաղաքական նախագծերը:

Սա, մեր կարծիքով, կլինի իշխանության իդեալական փոխանցում Թուրքիայում, սակայն շատ արտաքին և ներքին գործոններ կձգտեն կանխել դա», - գրում է թելեգրամյան ալիքը:

Հիշեցնենք, որ Էրդողանի իրավահաջորդության մասին խոսակցությունները սկսվել էին այն բանից հետո, երբ տեսանյութերում նկատվում էր Էրդողանի առողջական վատ վիճակը:

Քննարկվում է երկրի ՆԳՆ ղեկավար Սուլայման Սոյլուի թեկնածությունը, որի վարկանիշն ընկավ այն բանից հետո, երբ թուրք մաֆիոզ Սեդաթ Փեքերը նրա մասին բացահայտումներ արեց: Մյուս թեկնածուն թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանն է, որը, սակայն, հանրային դեմք չէ, ու բնակչությունն առանձնապես չի ճանաչում նրան: Հաջորդ ավելի հավանական թեկնածուն ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն է, որը մեծ վարկանիշ ունի և համարվում է, «Լիբիայում, Սիրիայում, Իրաքում և Արցախում հաղթած գործիչ»: