կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-12 21:35
Հասարակություն

Ներկայացվել միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը

Ներկայացվել միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը

Ինչպես հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մայիսի 11-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կայացած հանդիպման ժամանակ սոցիալական աջակցության և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատակիցներին է ներկայացվել միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը,  տնային այցելությունների և սոցիալական դեպքի վարման վերաբերյալ մեթոդական ցուցումները:

 Հանդիպմանը ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ողջունելով ներկաներին,  նշել է, որ սկսվում է սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների 2-րդ փուլը, նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և իրականացվելու են բոլոր մարզերում:

 «Այս պահի դրությամբ հանրապետությունում գործում են 18 ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոններ, իսկ այսօր արդեն փորձում ենք ներդնել սոցիալական աշխատողի ինստիտուտը, որը շատ բարդ աշխատանք է, քանզի փոխվում է համակարգի ողջ փիլիսոփայությունը, եթե նախկինում քաղաքացիներին ծառայություններ էին մատուցվում՝ ելնելով պահանջմունքից, ապա այժմ այդ ծառայությունները մատուցվելու են կարիքի գնահատման հիման վրա, բացի այդ վարչարարությունը տարանջատվելու է սոցիալական աշխատանքից և սոցիալական աշխատողը  ձերբազատվելու է ավելորդ վարչարարությունց»,- նշել է Պետրոսյանը:

 Այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը խոսել  է  Համագործակցության ձևաչափերի, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալի, ինչպես նաև խնդրահարույց դեպքերի  և ազգային մակարդակում տարածաշրջանային ֆորումների կազմակերպմանն առնչվող այլ հարցերի շուրջ:   

 Հանդիպման ավարտին մասնակիցների կողմից ներկայացվել է տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: